Հայաստանի խորհրդարանում այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունվեց  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Մինչ քվեարկությունը ԱԺ «Ելք» խմբակցության  ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը:

«Ելքը» դեմ է եւ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ձայները բավական չեն, որպեսզի կատարողականը հաստատվի: Մենք առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի այս որոշումը չանցնի»,-ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը եւս դեմ է, սակայն, չքվեարկելու մեջ որեւէ հիմք չեն տեսնում:

Արդյունքում՝ 53 կողմ, 22 դեմ և 1 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: