Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս շաբաթ բռնության վերսկսման կապակցությամբ, որը կրկին հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Դեւիդ Մաքալիսթերի, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան հանձնաժողովներում պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմի եւ Եվրանեսթում պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսի համատեղ հայտարարությունում:

«Մենք խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գորխողույթունները: Ինչպես ավելի վաղ է ասվել՝ մենք համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա փոխարեն հակամարտությունը քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքին համապատասխան:

Մենք լիարժեք սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկները: Որպեսզի այդ ջանքերը հաջողության հնարավորություն ունենան, ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսեւորեն՝ բարի կամքի ոգով բանակցություններ վարելու համար»,- ասված է հայտարարությունում: