Հայաստանում հեռուստաեթերի բովանդակությունը խնդրահարույց է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Ազգային ժողովում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկամն ժամանակ ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիմելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին, նա բարձրաձայնեց սերիլաների խնդիրը:

«Ողջունում եմ հոգեւոր-մշակութային հաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը: Բայց, ես կարծում եմ, որ մի քիչ շատ ենք տուրք տվել էս ռեյտինգացավին ու, եթե վարկանիշի հետեւից գնանք, կարողա ոչ մի տեղ չհասնենք: Մենք մեր հայկական սերիալները փոխում ենք, բերում ենք ուրիշ սերիլաներ, կամ ինչ է մեր հայկական սերիլաներում չկա՞ն ավելի լավ կերպարներ: Ես սերիլաներին դեմ չեմ, բայց այդ սերիլաների սցենար գրողներին կարող եք կանչել ձեզ մոտ, քննարկում կազմակերպել եւ աասել, որ մի քիչ էլ բարություն սերմանեն, ինչքա՞ն կարելի է վատը սերմանել, առանց այն էլ մեր հասարակությունը նեգատիվ շոկի մեջ է: Լուսավոր կետեր կան, այդ կետերն էլ ցույց տվեք, ես չեմ ասում՝ ինձ ցույց տվեք, կամ Պողոսին, Էդմոն Մարուքյանին ցույց տվեք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով»,-ասաց նա: