Գերմանական ընկերությունների համակարգիչների համար Petya վիրուսն ավելի վտանգավոր է, քան ենթադրվում էր մինչ օրս։ Այս մասին նախազգուշացրել է Տեղեկատվան տեխնոլոգիայի ոլորտում դաշնային անվտանգության գերատեսչությունը (BSI)։

«Գերմանիայի որոշ ձեռնարկություններում արդեն մեկ շաբաթից ավելի է դադարեցվել են արտադրությունը կամ կոմերցիոն այլ գործունեություններ»,- այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արնե Շյոնբոմը, փոխանցում է DW-ն։

Վնասակար ծրագիրը միլիոնավոր դոլարների վնաս է պատճառել։

Նշենք, որ այս տարվա ապրիլից Petya վիրուսի տարածման մի քանի ալիք է նկատվել՝ Ուկրաինայում հայտնի M.E.Doc հաշվապահական ծրագրի գործառույթի միջոցով։