Ռուսաստանի իրավապահ մարմինները լրացուցիչ ուժեր են ուղարկել Ստավրոպոլի մարզի Սովետական շրջանի Զելենոկումսկ, քաղաքի անվտանգության ապահովման համար:
«Այնտեղ են գտնվում Ստավրոպոլի մարզի ՆԳ գլխավոր վարչութան ուժերը եւ ոչ միայն անվտանգության բարձրացման համար, այլեւ լուրջ օպերատիվ ծրագրեր իրականացնելու համար»,-հաղորդել է Ներքին գործերի Հյուսիս-կովկասյան դաշնային շրջանի ղեկավար Սերգեյ Չենչիկը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին Զելենոկումսկ քաղաքում զանգվածային բախում է տեղի ունեցել չեչենների եւ կոզակների միջեւ:
Զելենոկումսկ քաղաքի մի քանի երիտասարդներ փորձել են չեչեններից պաշտպանել մի անչափահաս աղջկա, ում վերջիններս փորձել են ուժով նստեցնել իրենց ավտոմեքենան։
Մեքենայի սրահից գազային եւ իսկական ատրճանակներից կրակել են «պաշտպանների» ուղղությամբ։ Արդյունքում յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տուժածներից մեկին վիրահատել են։





























