Բաքվում հերթական հարձակումն է կատարվել Bizim Yol թերթի թղթակցի դեմ: Երբ լրագրողը մոտեցել է շենքերից մեկին՝ կենցաղային չլուծված խնդիրների կապակցությամբ բնակիչների բողոքը լսելու համար, երեք անհայտ անձ հարձակվել են նրա վրա եւ դաժանաբար ծեծել, գրում է Salamnews-ը:

«Այդ մարդիկ նախ պահանջեցին, որ ես ջնջեմ լուսանկարները: Երբ պատասխանեցի, որ չեմ անի դա, նրանք հարձակվեցին ինձ վրա: Ծեծողներից մեկը՝ Իսա անունով, կոտրեց լուսանկարչական սարքը»,- ասել է ծեծված լրագրողը: Փաստի առիթով քննությունէ  վարվում: