Համբուրգում իրավապահների հարձակումներից հետո ոստիկանը նախազգուշական կրակոց է արձակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոստիկանի վրա հարձակվել են մեծ քանակության իրավախախտներ ու նա նախազգուշական կրակոց է արձակել»․- հայտնել է ոստիկանությունը։
Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ իրավապահները նկատել էին փողոցային անկարգությոն ու միջամտել են, բայց իրավախախտները հարձակվել են նրանց վրա՝ ստիպելով աշխատակիցներից մեկին նախազգուշական կրակոց արձակել։
Համբուրգում G20 գագաթնաժողովի անցկացման ֆոնին սկսվել են լուրջ անկարգություններ։ Բախումների ընթացքում վիրավորում է ստացել 159 ոստիկան, ձերբակալվել է 45 իրավախախտ։











