Թուրքիայի երեք քաղաքներում բողոքի գործողություններ են եղել, որոնք կազմակերպվել էին Երիտասարդության թուրքական միության կողմից, երկրի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային տարրեր տեղադրելու ծրագրերի դեմ:

Ցույցերից մեկը եղել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ցուցարարները թուրքական դրոշներ են թափահարել եւ Անկարայի ու ԱՄՆ-ի իշխանությունների դեմ կարգախոսներ հնչեցրել:

ԵԹՄ ղեկավար Իլքեր Յուջելը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի հրթիռների գլխավոր թիրախն Իրանն է: Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատան շենքին:

Նման միջոցառումներ իրականացվել են Իզմիթ եւ Թոքաթ քաղաքներում: