«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իրավաբանական անձանց առաջարկում է տարաժամկետ վճարման պայմանով նոութբուքեր եւ նեթբուքեր ձեռքբերել: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից, դյուրակիր համակարգչի արժեքը 12 կամ 24 ամիսում վճարելու հնարավորությունից կարող են օգտվել Hi-Line ծառայության «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալու դեպքում: Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում առաջարկվում են 14 տեսակի նոութբուքեր եւ 12 տեսակի նեթբուքեր:
«Վերջերս, «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց նոութբուքերի և նեթբուքերի ողջ տեսականու էական ընդլայնման, ինչպես նաեւ ների իջեցման մասին: Միանալով Հայաստանի կապի ունիվերսալ օպերատորի Hi-Line ծառայությանը՝ գործարար աշխարհի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ շահավետ պայմաններով», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Տեղեկացնենք, որ բոլոր նոութբուքերի եւ նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: Ավելի մանրամասն տեղեկատվություն նոթբուքերի և նեթբուքերի գների, ինչպես նաեւ լրացուցիչ պայմանների վերաբերյալ կարող եք ստանալ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կամ www.beeline.am կայքում:




























