Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում սկսվել է հանդիսավոր ընդունելությունը Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի անունից: Այդ մասին Աստանայից հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովին: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Աստանա կժամանեն ԵԱՀԿ 56 երկրների ներկայացուցիչները:

Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ղազախստանի Անկախության պալատում մեկնարկելու է ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովի շրջանակներում կայանալու են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նույն օրը երեկոյան հանդիսավոր ընդունելություն կլինի Նուրսուլթան Նազարբաեւի անունից: Դեկտեմբերի 2-ին կեսօրին գագաթաժողովը կավարտվի եւ հայկական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Նշենք, որ գագաթաժողովում քննարկվելու է Ղարաբաղի հարցը: