Սմարթֆոնների համար Pokemon Go խաղը, որը ուղիղ մեկ տարի առաջ է թողարկվել, արդեն այնքան պահանջված չէ, որքան ժամանակին։ Բայցեւայնպես այն շարունակում է հսկայական եկամուտներ բերել՝ վերջերս խաղի շահույթը հասել է 1․2 մլրդ դոլարի, հայտնում է Gmbox-ը։
Անցած ամռան ամենապոպուլյար խաղի հաջողությունների մասին պատմել են VentureBeat եւ Apptopia-ն, նշելով ,որ Pokemon GO-ն մեկ տարում կարողացել է 1․2 մլրդ դոլար շահույթ ունենալ ներբեռնումների շնորհիվ։ Ճիշտ է, ներբեռնումների ու շահույթի մեծ մասը անցած տարվան է բաժին հասնում։
Apptopia-ի տվյալներով հունիսին Pokemon GO-ն ուներ մոտ 60 մլն խաղացող, ինչը շատ մեծ ցուցանիշ է։
Մշակողները առայսօր նոր տարրեր են հավելում խաղին՝ բարելավելով խաղի մեխանիկան ու գրավելով նորանոր խաղացողների։




























