Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, իրավիճակի լուրջ սրման չի հանգեցնի, այլ կհանգեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքով՝ այս սրացումն ուղղված էր G0-ի հանդիպմանը:

«Սրանից հետո ամեն ինչ կհանդարտվի: Բնականաբար՝ Ադրբեջանը կփորձի աշխարհին հերթական հրադադարը «վաճառել»՝ այն ներկայացնելով որպես իր խաղաղասիրության արդյունք»,- պարզաբանեց փորձագետը: