Կենդանիների սիրահարները հիմա կարող են կատալերագործված եւ տերեւներով պատված սելֆիի ձողից օգտվել՝ բրիտանական Սուրեյ կոմսության Chessington World of Adventures թեմատիկ այգում բնակվող հինգ ընձուղտներից որեւէ մեկի հետ նկարվելու համար:
6 մետր երկարությամբ ձողի հեղինակն այգու աշխատակից Բեքի Էփերլի-Գոունն է: Քանի որ ձողը տերեւներով է պատված, կենդանիների ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է սելֆիի ձողի վրա:
Ձողն արդեն ճանաչում է ստացել այգու այցելուների շրջանում, որոնք հիմա կարող են սելֆի անել ընձուղտների՝ Մոջեյի (5 մետր բարձրությամբ), Տոնդայի, Կիտոյի (4.5 մետր), Նապոլիի (4 մետր) եւ Օսկարի (3.5 մետր) հետ: Այս մասին գրում է The Sun-ը:
Ի դեպ՝ կենդաբանական այգում նաեւ առյուծներ, վագրեր, կապիկներ, պինգվիններ եւ ծովառյուծներ կան:





























