Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ժամանել է Մոսուլ, որպեսզի շնորհավորի զորքերին՝ ԻՊ զինյալներից քաղաքն ազատագրելու կապակցությամբ, հայտնում է BBC-ն։ Աբադին շնորհավորել է հերոսական զինվորականներին ու Իրաքի ժողովրդին այդ մեծ հաղթանակի կապակցությամբ, հայտնել են նրա աշխատակազմից։

Իրաքի կառավարությունը հայտնել է Մոսուլը ԻՊ խմբավորումից ամբողջությամբ ազատագրելու մասին։ Քաղաքի համար մարտեր են ընթացել 2016-ի հոկտեմբերի 17-ից։

ԻՊ զինյալները գրավել են Մոսուլը 2014-ի հունիսին։ Դրանից հետո ջիհադականները իրենց հսկողության տակ են վերցրել Իրաքի ու Սիրիայի մեծ տարածքներ, որտեղ այսպես կոչված խալիֆայություն են հայտարարել։

Բայց վերջին տասը ամիսներին ԻՊ-ն ստիպված էր նահանջել իրաքյան կառավարական զորքերի ճնշման ներքո։