Ամերիկյան Google ընկերության դեմ հետաքննություն է սկսվել իր որոնողական ցանցում մրցակցող ծառայությունների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու եւ մրցակցող գովազդներ պարունակող որոշ կայքեր «մեկուսացնելու» մեղադրանքով: Հետաքննությունն սկսել են Եվրամիության հակամենաշնորհային ծառայությունները: Եվրահանձնաժողովում Google-ի դեմ բողոքը 2010-ին ներկայացրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը, ֆրանսիական որոնողական Ejustice կայքը, ինչպես նաեւ Foundem-ը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Google-ին կարող են տուգանել մենաշնորհային դիրքը չարաշահելու համար` ընկերության եկամտի մինչեւ 10 տոկոսի չափով:





























