Անկարան մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում նախանշված անկախության հանրաքվեի առիթով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ կարեւոր է ամեն ինչ անել, որպեսզի հանրաքվեն չկայանա:

«Իրաքի տարածքային ամբողջականության կարեւորությունն օրեցօր աճում է: Հարկավոր է ձեռնպահ մնալ միակողմանի քայլերից, ինչպիսին է անկախության հանրաքվեն»,- ասել է Էրդողանը:

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն նախանշված է սեպտեմբերի 26-ին: