Ադրբեջանը գնդակոծում է ոչ մի ռազմական ենթակառույց չունեցող Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Այս մասին հուլիսի 10-ին Ագզային ժողովում հայտարարեց հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2016 թվականի հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզում գնդակոծվել են Չինարի, Ոսկեպար, Քոթի, Բաղանիս գյուղերը, իսկ վերջերս գնդակոծել են Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը։ Այդ գյուղերի շրջակայքում ոչ մի ռազմական օբյեկտ չկա։

«Դա անհիմն է դարձնում իրենց դիրքերը պաշտպանելու ադրբեջանական փաստարկները։ Այն մասին, որ մտածված կեպով կրակում են քաղաքացիական օբյեկտներ ուղղությամբ, կարելի է եզրակացնել եւ ըստ օրվա ժամերի, եւ ըստ կրակոցների բնույթի»,- հավելեց Թաթոյանը։