ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 479.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.92 դրամ (նվազել է 1.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.89 դրամ (նվազել է 2.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.94 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 244.22 դրամ, ոսկի՝ 18,742.76 դրամ, պլատին՝ 14,045.7 դրամ։

Հուլիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: