Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը կարողացել է Եվրախորհրդարանում հանդես գալ ելույթով եւ մամուլի ասուլիսով, եւ սա անչափ կարեւոր է: Այս մասին հուլիսի 10-ին` ԱԺ-ում հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը` ներկայացնելով 2016 թվականի հաշվետվությունը:

Ելույթը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին, հավելեց Թաթոյանը: Այդ ժամանակ ինքը Թաթոյանը Լեռնային Ղարաբաղում էր եւ մասնակցում էր մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունների հավաքմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին: