Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ամեն ինչ անի, որ միջազգային հանրությունը մեկ անգամ եւս ճնշում գործադրի Ադրբեջանի վրա` պահանջելով կատարել Վիեննայում եւ Սանկտ Պտերբուրգում ձեռք բերած համաձայնությունները: Այս մասին հուլիսի 10-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելու հարցին` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ վերջերս ՀՀ ԱԳՆ մակարդակով դարձյալ հայտարարվել է` առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, առանց ԼՂՀ իշխանությունների որեւէ պայմանագրի ստորագրումն անհնար է:





























