Սպիտակ տունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության սեւ ցուցակում են հայտնվել եւս 10 իրանական ընկերություններ, որոնք կապ ունեն Իրանի Bank Mellat պետական բանկի եւ երկրի ծովային նավագնացության, նաեւ այդ ընկերությունների հինգ ղեկավարների հետ: Նրանց բոլոր բանկային հաշիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավասության տակ կսառեցվեն, գրում է РБК-ն: