Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նշենք, որ Վազգեն Պողոսյանը Հորբատեղ գյուղից էր, սոցիալապես անապահով ընտանիքից:
Վազգենի երկու քույրերն ամուսնացած են, իսկ եղբայրն էլ տարիներ առաջ է դժբախտ պատահարից մահացել, նրա ծնողներն առողջական խնդիրներ ունեն:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:





























