Հուլիսի 11-ին Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակելն միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։





























