Android 7 օպերացիոն համակարգի օգտատերերը դրա մեջ գտել են գաղտնի տագնապի կոճակ։ Դրա կիրառումը վայրկենապես դադարեցնում է վտանգավոր հավելվածի աշխատանքը, հայտնում է Life  Bleeping Computer-ը։

Այդ ռեժիմն ակտիվանում է, երբ չորս անգամ սեղմում ես «ետ» կոճակը։ Հավելվածի աշխատանքի դադարեցումից հետո, օգտատերը հայտնվում է «home» էկրանում։

Սակայն նշում են, որ մշակողները դեռ ընդամենը փորձարկում են այդ կոճակը՝ այն հասանելի է միայն Android 7.1 օգտատերերի համար։ Այն կարելի է ստուգել config.xml ֆայլում SystemUI APK –ում։