ԱՄՆ-ն ու Արեւմուտքի որոշ երկրներ փորձում են կեղծ լույսի ներքո ներկայացնել իրանական հրթիռային ծրագիրը։ Մոսկվան կտրականապես համաձայն չէ արեւմտյան մի շարք երկրների այն դիրքորոշման հետ, որ այդ ծրագիրը չի համապպատասխանում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւին,  ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Իրանի ԱԳ փոխնախարարներ Աբաս Արակչիի ու Մաջիդ Թախտ- Ռավանչիի հետ հանդիպման արդյունքներով, որը նվիրված էր Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի իրականացմանը։

«Մենք նաեւ իրավիճակը քննարկել ենք՝ դիտարկելով իրանական դոսյեն ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի իրականացման շրջանակում ու հանգել ենք այն եզրակացության, որ այստեղ նույնպես կան մի շարք հարցեր, որոնց վրա արժե ակտիվ աշխատել։ Դրանցից են նախ որոշ արեւմտյան երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի փորձերը՝ կեղծ լույսի ներքո ներկայացնել իրանական հրթիռային ծրագիրը»,- ասել է Ռյաբկովը։

Նա հավելել է, որ իրանական գործընկերների հետ հանդիպման ժամանակ «վերամշակվել է փաստարկային բազա այդ թեմայի շուրջ»։ «Պայմանավորվել են հետագայում նույնպես համագործակցել, այդ թվում ՄԱԿ-ին առընթեր մեր առաքելությունների գծով՝ Նյու Յորքում»,- նշել է Ռյաբկովը։