Facebook Messenger–ում հայտնվել է գովազդ տեղադրելու հնարավորություն։ ՌԳ-ն հայտնել է, որ ֆունկցիայի փորձարկումն առաջին հերթին անցել է Ավստրալիայում ու Թաիլանդում։ Հիմա գովազդի բետա- տարբերակը Messenger-ում գործարկվում է գլոբալ մակարդակի վրա՝ ամբողջ աշխարհի ընկերությունները կկարողանան օգտագործել Facebook թարգեթինգի գործիքները սոցցանցի մեսենջերում։

 Messenger-ում առաջին գովազդը կհայտնվի ընթացիկ ամսվա վերջում։ Գովազդատուների համար մի քանի շաբաթում բացելու են նոր ֆունկցիան, որպեսզի նրանք կարողանան ընդլայնել իրենց հայտարարությունների տարածումը։ Իսկ թե ինչ են հասարակ օգտատերերը շահելու գովազդի հայտնվելուց՝ չեն ճշգրտում։