Microsoft ընկերությունը հայտարարել է Windows Phone 8.1-ի համար թարմացումներ թողարկելուց հրաժարվելու մասին, հաղորդում է The Verge-ը։
Դա նշանակում է, որ ծրագրային ապահովման այս տարբերակն այլեւս անվտանգության թարմացումներ չի ստանա։ Որոշումը կարող է դադարեցնել համաշխարհային շուկայում օպերացիոն համակարգի պահանջարկը։
Նշվում է, որ Microsoft-ն աջակցություն կառաջարկի Windows 10 Mobile-ին։





























