Ինտերպոլը մերժել է Չեխիայից Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինայի ձերբակալության մասին Ադրբեջանի դիմումը: Այս մասին հաղորդում է Պրահայի ռադիոն:

«Ինտերպոլը մերժել է Յարոմիր Շտետինայի ձերբակալության մասին Ադրբեջանի դիմումը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում էր ձերբակալել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրենկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսին (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինային (Չեխիա)՝ Արցախ այցելելու համար: