Ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն հրադադարի հասնել հնարավոր չէ, քանի որ մոնիթորինգի մեխանիզմ գոյություն չունի, որը թույլ կտար պարզել հրադադարի խախտման մեղավորին: Հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի ղեկավար, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում չկա այն ուժը, որը կարողանա երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը: «Փորձը ցույց է տալիս, որ եթե դա թողնում են հակամարտող կողմերին, հրադադարի ռեժիմը չի գործում»,- հավելեց նա: