Շանհայից ֆիզիկոսները հայտարարել են առաջին «տիեզերական» քվանտային հեռահաղորդման մասին` տեղեկատվությունը մասնիկների վիճակում «Մո ցզի» քվանտային արբանյակից վերափոխանցելով Երկրի վրա հետեւելու կայանին, հայտնում է arXiv.org-ը:
«Մենք հայտարարում ենք միայնակ ֆոտոնների առաջին քվանտային հեռահաղորդման մասին Երկրի աստղադիտարանից մերձերկրային ուղեծրում գտնվող արբանյակին, որը նրանից հեռու է 1400 կմ: Այս խնդրի հաջող իրականացումը գերհեռավոր հեռաղորդմանը տանող ճանապարհն է հարթում եւ առաջին քայլն է քվանտային ինտերնետի ստեղծման ճանապարհին»,- հայտնել են Շանհայի համալսարանից Ցզյան Վեյ Պանը եւ նրա գործընկերները:




























