Եղիսաբեթ 2-րդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին եւ թագուհի Լետիցիային, որոնք եռօրյա այցով Բրիտանիա են ժամանել, փոխանցում է BBC-ն:
Իսպանական թագավորական զույգի այցելության պատվին Լոնդոնում Թագավորական հեծյալ գվարդիայի շենքի դիմաց հանդիսվոր արարողություն է անցկացվել, իսկ դրանից առաջ Ֆիլիպ թագավորը եւ թագուհի Լետիցիան հանդիպել են արքայազն Չարլզին եւ նրա կնոջը` Քորնուոլի դքսուհուն:
Սա 31 տարում իսպանական միապետի առաջին այցն է Բրիտանիա. վերջին անգամ Լոնդոն է մեկնել Ֆիլիպի հայրը` Խուան Կարլոսը:
BBC-ն հայտնում է, որ բրիտանական ղեկավարությունը հույս ունի, որ այս այսը կօգնի Լոնդոնի եւ Մադրիդի բանակցություններին` կապված Brexit-ի եւ Ջիբրալթարի կարգավիճակի հետ:
Ակնկալվում է, որ սա կլինի թագավորական վերջին արարողությունը, որին մասնակցում է Եղիսաբեթ թագուհու 96-ամյա ամուսինը: Այս աշնանից նա մտադիր է հեռանալ հրապարակային պարտականությունների կատարումից:
Իսպանական թագավորական զույգի այցի պատճառով վարչապետ Թերեզա Մեյը ստիպված էր բաց թողնել խորհրդարանում վարչապետին տրվող հարցերի ավանդական նստաշրջանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)












