Անվճարունակ պարտապանները նվազագույն բնակմակերեսի իրավունք կունենան: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:

Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 ք.մ. նվազագույն բնակմակերեսից եւ անշարժ գույքի միջին արժեքից (121.8 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար):

Նշենք, որ սա շատ ավելի քիչ է, քան Երեւանի ամենահեռավոր շրջանում (Նուբարաշեն) բնակարանի միջին արժեքը, բայց բավական բարձր բազմաթիվ այլ քաղաքներում բնակմակերեսի արժեքից: