Դպրոցական ատեստատները ռուսերեն թարգմանելու նպատակահարմարության շուրջ վիճաբանություններն արհեստական են: Հուլիսի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Ռուսաստան են մեկնում՝ աշխատելու: Եվ որպեսզի նրանք ստիպված չլինեն ծախսեր կատարել դպրոցական ատեստատները թարգմանելու համար, նախարարությունը նաեւ ռուսերեն ներդիր է պատրաստում:

«Մենք դա անում ենք բացառապես մեր քաղաքացիների շահերից ելնելով: Վիճաբանություններն այն հարցի շուրջ մտացածին եմ համարում»,- նշեց նախարարը: