WikiLeaks–ը Vault ընդհանուր անվամբ հրապարակումների շրջանակում Կենտրոնական հետախուզական վարչության նոր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք վերաբերում են Android սարքերի հաղորդագրությունները որսալուն եւ վերահասցեագրելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։. 

«Այսօր WikiLeaks–ը փաստաթղթեր է հրապարակել ԿՀՎ–ի Highrise նախագծի վերաբերյալ։ Սա Android–ի 4.0–ից մինչեւ 4.3 օպերացիոն համակարգերի բազայով աշխատող բջջային հեռախոսների հավելված է։ Այն պատասխանատու է հաղորդագրությունների վերահասցեագրման համար, որոնք կարող են օգտագործվել կառավարման շրջման  (IoC) գործիքների կողմից ծրագրային հավելվածի միջեւ հաղորդակցության եւ տեղեկությունների որսման համար»,– հայտնում է պորտալը։.

IoC–ը ծրագրավորման սկզբունք է, որի դեպքում համակարգչային ծրագրի մի մասը ֆրեյմվորքից հրամանների հոսք է ստանում։