Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանում է Իրանի մաքսային ծառայության պետ Արդեշիր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է տարեսկզբին Հայաստանում մեկնարկած Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է լայնածավալ միջոցառումներ սահմանային երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ մաքսակետերում ծառայություն իրականացնող համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության անդամները նախ պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ ղեկավար կազմի հետ, ստորագրել երկկողմ համագործակցության փաստաթղթեր, այդ թվում համաձայնագիր` տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, ապա մեկնել հայ-իրանական սահման` Մեղրիի մաքսակետ` տեղում ծանոթանալու ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին:





























