Վերջին շրջանում Facebook-ում նկատվում են մեծ թվով առաջարկություններ, որոնց առաջարկած հրահանգներին հետեւելով, իբր հնարավոր է տեսնել, թե ով է այցելել ձեր էջ (profile):
Facebook-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նման առաջարկությունների նպատակը՝ օգտագործողներին խաբել ու նրանց տվյալները ձեռք բերելն է։ «Facebook-ի համակարգում նման հնարավորություն չկա։ Տհաճ անակնկալներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հեռու մնալ նման առաջարկություններին հետեւելուց»,-նշվել է հայտարարության մեջ։





























