Բյուրականի աստղադիտարանը աստղագիտության տարածաշրջանային կենտրոն դառնալու հայց է ներկայացրել Միջազգային աստղագիտական միությանը: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը;
«Տարածաշրջանում Բյուրականի աստղադիտարանի հայտնիությամբ, ենթակառուցվածքով եւ հնարավորություններով ուրիշ աստղադիտական կենտրոն չկա, որը կկարողանա իր վրա վերցնել այդ դերը»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ Բյուրականը աստղադիտական կենտրոն դարձնելու փորձեր եղել են 90-ական թվականներին, սակայն անհաջող: Ըս նրա, 2006 -2007 թվականներից սկսվեց գիտակրթական կենտրոն ստեղծելու երկրորդ շարժումը:
Աստղադիտարանի տնօրենը նաեւ նշեց, որ այդ նախագիծը բավականին երկար ժամանակ ներկայացված է կառավարութանը: «Հույս ունեմ այդ ուղղությամբ հարցն առաջ կգնա»,-ասաց նա:





























