ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման եւ պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ:
Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները: Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի եւ 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչեւ դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու եւ շուկայից ետ կանչելու հանձնարարական:
Տեսուչները նաեւ պարզել են, որ կազմակերպությունն անցել է համապատասխանության գնահատում եւ ունի EAC համապատասխանության հայտարարագիր։




























