Ինդոնեզիան արգելափակել է Telegram մեսենջերի մուտքը, պատճառաբանելով այն մտավախություններով, որ հավելվածը օգտագործվում է «արմատական ու ահաբեկչական քարոզչության» տարածման համար, հայտնում է Reuters-ը։

Ինդոնեզիայի կապի նախարարությունում նշել են, որ մուտքն արգելափակվել է այն կապակցությամբ, որ հավելվածը ունի բազմաթիվ ալիքներ՝ արմատական ու ահաբեկչական քարոզչությամբ, ռումբերի ստեղծման, հարձակման ձեւերի մասին տեղեկություններով, ինչը հակասում է երկրի օրենքին։

Telegram-ը հաղորդագրությունների փոխանակման հարթակ է, որը շատ է օգտագործվում ԻՊ կողմնակիցների կողմից։