Tesla ու SpaceX ըկերությունների ղեկավար Իլոն Մասկը անոնսել է x.com. նոր վեբկայքի գործարկումը։

Հայտարարությունն արվել է հուլիսի 14-ժի առավոտյան։ Ընդ որում բուն կայքում ոչինչ հրապարակված չէ, բացի x տառից, հայտնում է Gazeta-ն։

Նախկինում Մասկն արդեն եղել է այդ դոմենի սեփականատերը, երբ PayPal-ի հիմնադիրներից էր։

Նշում են, որ միլիարդատերը դոմենը նորից ձեռք է բերել այս ամսվա սկզբին։ Գործարքի գումարը հայտնի չէ։

Մասկը խոստացել է, որ հուլիսի 15-ին կգործարկի կայքը։ Հանելուկ է մնում, թե հատկապես ինչ է նա անելու կայքի հետ ու արդյոք դա լրիվ նոր նախագիծ է լինելու։