«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հովանավորում է Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն` առաջինն է հոբելյանական միջոցառումների շարքում, որտեղ ներկայացված են նաեւ Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները:
Ցուցահանդեսի ավարտին կտպագրվի պատկերագիրք, որում Ազգային պատկերասրահում ցուցադրված ստեղծագործությունների վերատպումներից բացի կներառվեն նաեւ Տիգրան Մեծի կյանքին եւ գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ եւ փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են` Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը եւ Ազգային Գեղագիտության կենտրոնը:
Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների թվում են նաեւ Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը եւ երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:





























