Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն։

Նա նշել է, որ Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում։