2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Արցախը զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:

Արցախի Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիսին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների թվի աճ,  2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/:

Այցելությունների թիվն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով  զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/:

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից: