«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «096» կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի մասին: Հեռախոսահամարը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Այն հաճախորդներն, ովքեր www.beeline.am կայքում լրացրել են «096» կոդով հեռախոսահամար գրանցելու համապատասխան հայտը, կարող են ձեռք բերել ամրագրած համարը մինչեւ 2010թ-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում գնելով բջջային հեռախոս հաճախորդը կստանա նվեր «գեղեցիկ համար». 100 հազար դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս գնելու դեպքում` նվեր «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100 հազար դրամ եւ ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար: