Նոյեմբերի 27-30-ին Վաշինգտոն կատարած այցի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ որոշ կոնգրեսականների հորդորել է չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպմանը, նա քննարկման առարկա է դարձրել այս տարվա մարտին հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, եւ նշել, որ այն կարող է խոչընդոտ հանդիսանալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար։ Դավութօղլուն կոնգրեսականներին հիշեցրել է, որ Թուրքիան կոչ է արել ուսումնասիրել 1915 թվականի դեպքերը։

Կոնգրեսականների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Իսրայելից թուրքերը դեռ ներողություն ու փոխհատուցում են սպասում 2009 թվականին «Ազատության նավատորմի» վրա հարձակման եւ 9 թուրքերի սպանության համար։

Այցի ընթացքում Դավութօղլուն հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինոնին։