Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայանալու է ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, միջոցառմանը մասնակցելու է նաեւ պատվիրակություն Հայաստանից:

Հայկական պատվիրակությունը խորհրդի նիստը ղեկավարելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: