21-րդ դարի երեխաները մեծահասակների համար նախատեսված համակարգչային խաղեր են նախընտրում, ինչի պատճառով համապատասխան պարագաներ են սկսել արտադրվել։ Բջջային հեռախոսներ եւ պլանշետներ արտադրող ընկերությունները արտադրում են նաեւ մանկական տարիքային խմբի համար նախատեսված պլանշետներ եւ հեռախոսներ։
Ինչպես հայտնում է ittrend.am-ը, Cruz StoryPad նորույթը ներկայացվում է ոչ թե որպես պլանշետ, այլ որպես Էլեկտրոնային գիրք, սակայն ունի ամբողջական գունավոր սենսորային էկրան, եւ թույլատրում է անիմացիոն պատկերների ցուցադրում։
Էլեկտրոնային գրքերից բացի, StoryPad-ը թույլատրում է ձայնային եւ վիդեո ֆայլերի, ինչպես նաեւ խաղերի օգտագործում։ Մանկական պլանշետը 1 ԳԲ հիշողություն ունի։





























