Չինաստանում մասնակիորեն արգելափակվել է WhatsApp մեսենջերը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։

Չինաստանում հավելվածի գործառույթների սահմանափակման հետեւանքով շատերը տեսագրություններ կամ լուսանկարներ, ոմանք նույնիսկ տեքստային հաղորդագրություններ չեն կարողանում ուղարկել։

Անանուն աղբյուրը պարբերականին ասել է, որ WhatsApp-ն արգելափակելու գաղափարը պատկանում է երկրի ղեկավարությանը։