«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի թիմը FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում գրավել է 3–րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է Վաշինգտոնում, որին մասնակցել է 163 երկիր։
Թումոյի հաղորդակցման բաժնի հաղորդմամբ, մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվել են առաջատարների թվում եւ մրցունակ պայքարում գրավել երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին եւ Լեհաստանի թիմին։
Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լեւոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, ԱրամՄադանցյանը, Լիլիթ եւ Աշոտ Թառումյանները եւ նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
Հաղթանակած թիմը Երեւան է ժամանելու հուլիսի 21-ին:




























