Բջջային կապի ռուսական օպերատորները 0,5-ից 2 անգամ նվազեցնում են ռոումինգի սակագներն ԱՊՀ երկրներում:

Դեկտեմբերի 1-ից այն ԱՊՀ երկրներում, որտեղ առկա են ռուսական օպերատորներ (այդ երկրներն են Ուկրաինան, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Հայաստանը), МТС-ը նվազեցնելու է սակագները գրեթե 2 անգամ` 59 ռուբլուց հասցնելով 33 ռուբլու մեկ րոպե խոսակցության դիմաց: Կրկնակի անգամ կէժանանա նաեւ SMS ուղարկելու սակագինը:

«Վիմպելկոմ» ընկերությունը սկսել էր ԱՊՀ տարածքում նվազեցնել ռոումինգի սակագները դեռեւս սեպտեմբերից: ԸՆկերության մամուլի քարտուղար Աննա Այբաշեւան ասել է, որ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում զանգերի մեկ րոպեի արժեքը 49 ռուբլուդ նվազել է 34 ռուբլու, սիկ SMS-ի արժեքը հասել է 9,5 ռուբլու:

«Մեգաֆոն» ընկերությունը, որը ներկայացված չէ Հայաստանում, հետ չի մնացել իր մրցակցից եւ մեկ րոպե զանգի սակագինը 46 ռուբլուց դարձրել է 33 ռուբլի: